Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 9

Փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 829 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 263 057 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 18 331 թեստավորում, որից 12 700 -ը հակամարմինների թեստով, 5 631-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 566 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 254 916 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 306:

Դրականության ցուցանիշը՝ օրական 4.52%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.74%, վերջին 7 օրվանը՝ 3.63%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 314
  • Աջարիա — 37
  • Իմերեթի — 150
  • Քվեմո Քարթլի — 37
  • Շիդա Քարթլի — 63
  • Գուրիա — 43
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 95
  • Կախեթի — 73
  • Մցխեթա Մթիանեթի — 9
  • Սամցխե-Ջավախեթի — 7
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: