Կորոնավիրուսի հունիսի 8-ի տվյալները

Հունիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 023 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 350 428 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 29 517 թեստավորում, որից 21 585-ը հակամարմինների արագ թեստով, 7 932 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 510 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 335 029 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 4 951:

Դրականության ցուցանիշը՝ օրական  3.47%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.06%, վերջին 7 օրվանը՝ 2.92%: