Թբիլիսին և Բեռլինը պատմական համաձայնագիր կկնքեն

Վրաստանն ու Գերմանիան ռազմական համագործակցության համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայք էջում հրապարակված հաղորդագրությունում։

Երկու երկրների 200-ամյա հարաբերությունների պատմության մեջ սա առաջին ու եզակի համաձայնագիրն է, ինչը Վրաստանը պատմական է որակել։

«Գերմանիայի դաշնային հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը» կստորագրվի Բեռլինում, որտեղ արդեն երկօրյա այցով գտնվում է պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Գերմանիայում նախատեսված է նաև Լևան Իզորիայի տարբեր ձևաչափերով հանդիպումները, այդ թվում բանակցություններ գերմանացի գործընկերներոջ հետ, գլխավոր շտաբի ղեկավարի հետ, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի հետ և պաշտպանության հարցերով կանցլերի աշխատակիցների հետ:

Իզորիան երեքշաբթի օրը կմասնակցի Բեռլինի անվտանգության գիտաժողովին: Ավելի ուշ կայցելի Համբուրգ, որտեղ կհյուրընկալվի գլխավոր շտաբի ակադեմիայում: Վրաստանի պաշտպանության նախարարը կհանդիպի նաև ռազամական ակադեմիայում սովորող վրացի ուսանողներին: Փոխանցում է sputnik-georgia-ն: