Marneulinews.ge լրատվամիջոցը գրել է, որ Մառնեուլիում ավտովթարից զոհվել է «Ժեզեբե» ռեստորանի սեփականատեր Նամիկ Գոջաևը։
Դեպքը տեղի է ունեցել Մառնեուլի-Թեթրիծղարո ճանապարհին։ Ըստ տեղեկությունների` մարդատար ավտոմեքենայի վարորդը կորցրել է ղեկի վերահսկողությունը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը. Գոջաևը տեղում մահացել է։