Մայիսի 11 Վրաստան. գործող ու չգործող սահմանափակումները

Այսօրվանից չգործող սահմանափակումները.

Այսօր՝ մայիսի 11-ին Վրաստանում մեկնարկում է հակաճգնաժամային ծրագրով սահմանված տնտեսության բացման երրորդ փուլը, որը նախատեսվածից շուտ գործեց երկրում համաճարակային իրավիճակից ելնելով:

Այսպիսով, այսօրվանից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ամբողջությամբ բացվում է մայրաքաղաք Թբիլիսին:

Այսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում թույլատրվում է բոլոր տեսակի արտադրությունները, այդ թվում հրատարակչական գործունեությունը:

Ինչպես նաև այսօրվանից աշխատանքը կվերսկսեն բոլոր տեսակի մանրածախ և մեծածախ խանութները, որոնք ունեն մուտք փողոցի կողմից: Վրաստանում դեռևս փակ են մնում հագուստի և կոշիկի խանութները և մեծ առևտրի կենտրոնները:

Այսօրվանից բացվում է նաև բաց հանգստի վայրերն ու այգիները: Լիսիի լիճը դեռևս կմնա փակ, իսկ բուսաբանական այգին աշխատանքը կվերսկսի մայիսի 15-ից:

Գործող սահմանափակումները.

Վրաստանում մինչև արտակարգ դրության ավարտը՝ մայիսի 22-ը, ուժի մեջ կմնան մի շարք սահմանափակումներ:

Պարետային ժամը (21:00-06:00)

Փակ տարածքներում դիմակներ կրելը

Ավտոմեքենայում երեքից ավել ուղևոր տեղափոխելու արգելքը

Դեռևս անհայտ է նաև, երբ կվերականգնվի հասարակական տրանսպորտը: