Մեստիայում կարանտինային սահմանափակումները հանվում են

Մեստիայի մունիցիպալիտետում այսօրվանից՝ սեպտեմբերի 2-ից հանվում են կարանտինային սահմանափակումները: Այս մասին համապատասխան որոշումը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանրայնացել էր օգոստոսի 26-ին:

Միաժամանակ, վաղվանից՝ սեպտեմբերի 3-ից մեկնարկում են ներքին թռիչքները դեպի Մեստիա:

Հիշեցնենք՝ Վրաստանի տուրիստական հայտնի Մեստիա մունիցիպալիտետը օգոստոսի 10-ին փակվել է կորոնավիրուսի 17 հաստատված դեպքի պատճառով: Այդ ընթացքում Մեստիայի մունիցիպալիտետում  համընդհանուր թերմոսքրինինգ է արվել: Տարածքում կարանտինային գոտում գտնվող անձանցից PCR հետազոտություն են անցել միայն նրանք, ովքեր ուղիղ շփում են ունեցել covid19-ով վարակվածների հետ:Կորոնավիրուսի թեստավորում են անցել նաև բուժաշխատողները: