Մետրոյի «Գոցիրիձե» կայարանը կբացվի մոտ մեկ շաբաթից

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի խոսքով՝ մետրոպոլիտենի «Գոցիրիձե» կայարանը կբացվի մոտ մեկ շաբաթից։

Փոխքաղաքապետի խոսքով՝ կայարանը ներկայում շահագործման հանձնման վերջին փուլում է։

«Մետրոյի «Գոցիրիձե» կայարանը հավանաբար շահագործման կհանձնենք մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել է Խմալաձեն։

Նշենք, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանը 2021 թվականի փետրվարի 8-ից փակ է։ Շարունակվող հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների պատճառով ի սկզբանե հայտարարվել էր, որ կայանը փակ կլինի երեք ամսով, սակայն հետագայում այդ ժամկետը երկարաձգվեց։