Մուրջախեթ գյուղի ավտոճանապարհին կամուրջ է կառուցվում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղի ավտոճանապարհի
«Կըրխբուլակ» խաչմերուկում ընթանում են կամրջի շինարարական աշխատանքներ, հայտնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը։
Ձմռան սկսվելուն պես գետը սառչում է, իսկ հետո վարարում` դառնալով բնակչության համար դժվարանցանելի։ Նոր կամուրջը կլուծի այդ խնդիրը։
Ենթակառուցվածքային նախագիծը տեղում ստուգել են Ախալքալաքի քաղաքապետարանի քաղաքապետի առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն ու քաղաքապետարանի իրավասության ներքո գտնվող համապատասխան ծառայության ներկայացուցիչները։