Ծխախոտի փաթեթավորման ստանդարտ պահանջն ուժի մեջ կմտնի 2024 թվականից

Վրաստանում ստանդարտացված փաթեթավորմամբ ծխախոտի արտադրանքի իրացման հետ կապված նորմերը ուժի մեջ կմտնեն 2024 թվականի դեկտեմբերի 31-ից:

Վրաստանի խորհրդարանը 66 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտի դեմ պայքարի օրենքում» կատարված փոփոխությունը։

Օրենքը նախաձեռնողներից Դավիթ Սոնղուլաշվիլիի խոսքով, ըստ դրա` կփոփոխվեն ստանդարտացված փաթեթավորմամբ ծխախոտի արտադրանքի իրացման և բաշխման նորմերի կատարման ժամկետն ու նորմատիվ ակտերի մշակման ժամկետը։

Խոսքը կանոնակարգի մասին է, որի ներդրումից հետո Վրաստանում ծխախոտի արտադրանքը կվաճառվի նույն ստանդարտացված փաթեթավորմամբ։ Խորհրդարանը քննարկում է այս պահանջի կատարումը հետաձգելու հնարավորությունը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, քանի որ սույն կանոնակարգի կիրառման պայմաններում երկրում կարող է նվազել ծխախոտի արտադրանքը։