Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային խորհրդարանական ընտրություններում իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրանց:
Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Գախարիայի միջև հեռախոսազրույցը կայացել է այսօր:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները:
Հայտարարությունը տարածել է Վրաստանի կառավարությունը: