Նոր կանոնակարգ քաղցկեղով հիվանդների համար

Վրաստանում քաղցկեղ ախտորոշված բոլոր հիվանդների համար ֆինանսավորվելու են հորմոնալ թերապիա, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա և դեղամիջոցները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ կառավարությունն արդեն հավանություն է տվել փոփոխություններին։

«Նրանց թվում են այն հիվանդները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 40 հազար լարին, մինչ փոփոխությունը նրանց համար այդ ծառայությունները չէին ֆինանսավորվում։ Փոփոխությունը կտարածվի նաև ապահովագրված վետերանների վրա»,- նշել են առողջապահության գերատեսչությունից: