Պատվաստումը հնարավոր է բուժքրոջ մահվան ուղղակի պատճառը չէ. նախարար

27-ամյա բուժքույր Մեգի Բարբակաձեի մահվանը վերաբերող`  Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի և կարգավորող հանձնաժողովի համատեղ զեկույցը հրապարակվելու է մարտի 29-ին:

Այս մասին ասել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Ըստ նրա` նախնական ինֆորմացիա կա այն մասին, որ պատվաստանյութը բուժքրոջ մահվան ուղղակի պատճառը չէ: Նախարարությունը սպասում է բյուրոյի վերջնական եզրակացությանը:

Հիշեցնենք` մարտի 18-ին Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում երիտասարդ բուժքուրը  AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի  մեջ էր ընկել, հաջորդ օրը` Թբիլիսիում` առաջին համալսարանական կլինիկայում, գիտակցության չգալով, մահացել: Երիտասարդ կնոջ մահվան փաստով քննություն է  տարվում: