Փետրվարի 17-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 486 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 266 948 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 19 192 թեստավորում, որից 12 628-ը հակամարմինների թեստով, 6 564-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 499 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 259 727 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 390:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.53%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2.8%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 194
  • Աջարիա — 32
  • Իմերեթի — 49
  • Քվեմո Քարթլի — 14
  • Շիդա Քարթլի — 36
  • Գուրիա — 37
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 34
  • Կախեթի — 74
  • Մցխեթա Մթիանեթի — 8
  • Սամցխե-Ջավախեթի — 4
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 4:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: