Սաակաշվիլին Վրաստանում չէ. Կոբախիձե

«Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիում չէ, Սաակաշվիլիի տեսագրությունը Վրաստանում չէ արված, սա այն է, ինչ կարող եմ վստահորեն ասել», — լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլին «ծաղրածու» է:

«Սաակաշվիլին Վրաստանում չէ։ Այս անձը «ծաղրածու» է, մենք այդ մասին բազմիցս ասել ենք: Եթե Սաակաշվիլին լիներ Վրաստանում, ամբողջ հասարակությունը կտեսներ, թե ինչպիսի ծաղրածու է նա, և դրանով կավարտեր այն այլանդակությունը, որն առկա է վրաց քաղաքականության մեջ», — ասել է Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ, հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին վաղ առավոտյան հայտարարեց, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակեց` նշելով, թե գտնվում է Բաթումիում:

Սակայն Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: