Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Իսրայելի նախագահին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակից Ռեուվեն Ռիվլինի հետ: Ինչպես ասվում է Սալոմե Զուրաբիշվիլիի Twitter-ի գրառման մեջ, առևտուրը, անվտանգությունը, մշակույթը, ներդրումները և տեխնոլոգիաները նախագահի օրակարգի հիմնական հարցերն են։

Սալոմե Զուրաբիշվիլին նաև գրառում է կատարել Իսրայելի նախագահի նստավայրում գտնվող հյուրերի գրքում:

«Իսրայել-Վրաստան հարաբերությունները ոչ միայն խորն ու սերտ են, այլև պատմական:  Վրաց և հրեա ժողովրդն ամուր կապված են բազմադարյա բարեկամական հարաբերություններով», — ասված է նախագահի Twitter-ի գրառման մեջ:

Երուսաղեմում Սալոմե Զուրաբիշվիլին, համաշխարհային առաջնորդների հետ միասին, կմասնակցի Հոլոքոստին նվիրված 5-րդ համաշխարհային համաժողովին: