Շնորհակալություն ոստիկաններին՝ «Վրաստանի բանկ»-ում անցկացրած հաջող օպերացիայի համար. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել ոստիկաններին Քութայիսիի «Վրաստանի բանկի» (Bank of Georgia) մասնաճյուղում անցկացված հաջող միջոցառման համար։

Պապուաշվիլիի գնահատմամբ՝ ոստիկանության աշխատակիցները վտանգել են իրենց կյանքը՝ ապահովելու պատանդ վերցված քաղաքացիների անվտանգությունը։

«Նրանց յուրաքանչյուր սխրանքը գուցե չնկատենք կամ չտեսնենք, բայց սա նրանց ամենօրյա գործունեությունն է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ոստիկանությանը կատարած աշխատանքի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պապուաշվիլին:

Քութաիսիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակվողին այսօր պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի։ Մեղադրվողը՝ Գրիգոլ Նարսիան, այժմ գտնվում է քննչական մեկուսարանում։

Նշենք, որ սեպտեմբերի 20-ի առավոտյան զինված անձը ներխուժել է բանկի մասնաճյուղ և պատանդ վերցրել 12 քաղաքացու՝ պահանջելով 2 մլն դոլար և ուղղաթիռ:

«Վրաստանի բանկ»-ի վրա հարձակվողը ձերբակալվել է