Սուտ է. Մաչալիկաշվիլին` տարածված ձայնագրության մասին

«Նման խոսակցություն չի եղել, ֆաբրիկացիա է»,- այս մասին հայտարարել է Մալխազ Մաչալիկաշվիլին, անդրադառնալով Վրաստանի պետական անվտանգության ծառայության հրապարակած ձայնագրությանը:

Նրա խոսքով, պետությունը ցանկանում է ոչնչացնել իրեն:

«Պահանջում եմ ձերբակալել իմ որդուն սպանողներին, այդ հանցագործությունը պետությունն է արել: Նրանք ամեն ինչ անում են, որ ոչնչացնեն ինձ, բայց դա տեղի չի ունենա»- հայտարարել է Մաչալիկաշվիլին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԱԾ-ը տեղեկատվություն էր տարածել, թե որդեկորույս հայր Մալխազ Մաչալիկաշվիլին, որն ամիսներ շարունակ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնում, ահաբեկչական գործողություն է նախատեսել՝ անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլիի հոր գերեզմանոցում: