Ճապոնիան հետաքրքրված է Անակլիայի նավահանգստի կառուցմամբ․ փոխնախարար

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն ասել է, որ ճապոնացի ներդրողները հետաքրքրված են Անակլիա խորջրյա նավահանգստի նախագծով։

Արվելաձեն նշել է, որ ճապոնացիները նաև շահագրգռված են ներդրումներ կատարել էներգետիկայի ոլորտում և որպես օրինակ նշել է Վրաստանի էներգետիկայի ոլորտում ներդրողներից մեկին՝ TEPCO ընկերությունը։

«Մենք նրանց առաջարկում ենք ներդրումներ լոգիստիկայի ոլորտում, որոնց թվում է Անակլիա նավահանգիստը: Կա նաև էներգետիկ ոլորտը, որը այն կարևոր ուղղություններից է, որով հետաքրքրված են ճապոնացի ներդրողները»,- ​​ասել է Արվելաձեն:

Նշենք, որ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Abu Dhabi Ports կորպորացիան հետաքրքրված է Անակլիա խորջրյա նավահանգստի զարգացմամբ։

Ի դեպ, 2020 թվականի հունվարին Վրաստանի կառավարությունը խզել էր պայմանագիրը Անակլիայի զարգացման կոնսորցիումի հետ:

Անակլիայի զարգացման կոնսորցիումը պնդում է, որ Վրաստանի կառավարության ձեռնարկած ապակառուցողական գործողությունները կանգնեցրել են այս ենթակառուցվածքային նախագծի իրականացումը, ինչը զգալի ֆինանսական վնաս է հասցնում ներդրողներին:

Ըստ Անակլիայի զարգացման կոնսորցիումի, քաղաքական հետապնդումը էական վնաս է հասցրել Անակլիայի նախագծի զարգացմանը, ինչը հանգեցրել է կառավարության կողմից նախագծի «անօրինական դադարեցմանը» և համապատասխան արբիտրաժային վեճեր սկսելուն:

Դատարանը մեղավոր է ճանաչել Խազարաձեին, Ջափարիձեին և Ծերեթելիին