Թարմացվող. Ակցիա. օր 3․ Գախարիա, հեռացի՛ր. պահանջներն ավելացել են․ լուսանկարներ/տեսանյութ

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիան մեկնարկել է, Վրաստանի ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով պաստառներով ակտիիստներ են տարածքում:

Ցուցարարների պահանջներին ավելացել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: Այս մասին նախօրեին չի խոսվել:

Այսօրվա ակցիային պահանջում են նաև երկու օր առաջվա հավաքին հետևած անկարգությունների ընթացքում ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակել:

Միասնական ընդդիմությունն այսօր այս պահանջով մամուլի ասուլիսի է ներկայացել՝ ձերբակալվածներին անվանելով քաղբանտարկյալներ և ազատության գաղափարների համար պատժվածներ:

Ուղիղ միացում՝

Բողոքի ցույց Թբիլիսիում. օր 3-րդ

Posted by Aliq Media on Saturday, June 22, 2019

Ցուցարարները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը

Posted by Aliq Media on Saturday, June 22, 2019