Թբիլիսիի գրադարանները վերաբացվում են

Սեպտեմբերի 15-ից Թբիլիսիում կվերաբացվեն վերջին 6 ամիսների ընթացքում համաճարակի պատճառով փակված գրադարաններն ու մեդիադարանները:

Վերաբացումից հետո հաստատությունները կգործեն Վրաստանի Առողջապահության նախարարության կողմից տրված խորհրդատվությունները հաշվի առնելով:

Խորհրդատվությունների համաձայն՝ գրադարաններ մուտք գործել հնարավոր կլինի միայն թերմոսքրինինգ անցնելուց հետո: Գրադարանում գտնվելու ժամանակ պարտադիր է լինելու  դիմակն ու սոցիալական հեռավորության պահպանումը:

Գրադարանի աշխատակիցները պարտավոր են հաճախ լվանալ ձեռքերը, պահպանել հիգիենայի մյուս կանոնները: Գրադարաններում արգելվում է խմբային աշխատանք իրականացնել:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ից բացվում են նաև կինոթատրոնները: