Թբիլիսիում ևս 16 «խելացի տեսախցիկ» կտեղադրվի

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով շարունակում է «խելացի տեսախցիկների» տեղադրումը:

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ այս փուլում Թբիլիսիում գործող «խելացի տեսխցիկներին» կավելանան ևս 16-ը: Դրանք կվերահսկեն տեսախցիկից հաջորդ տեսախցիկ ընկած տարածության արագությունը:

Այս պահի դրությամբ, Վրաստանի ողջ մասշտաբով գործում է 2204 տեսախցիկ, այդ թվում 829 տեսախցիկ աշխատում է համարների արձանագրման ուղղությամբ, 1375-ը ընդհանուր տեսարանն է արձանագրում:

Հատկանշական է, որ 2018 թվականի սկզբին Վրաստանում գործում էր ընդամենը 170 տեսախցիկ:

«Խելացի տեսախցիկները» արձանագրում են երթեեկության կանոնների խախտումները։