Հոկտեմբերի 10-ին երգչուհի Տաթև Ասատրյանի Թբիլիսիում կայանալիք համերգի ժամանակ կխաղարկվեն ավիատոմսեր, այդ թվում` դեպի Մալդիվներ, Բալի և Թաիլանդ:
Այս մասին փոխանցում են կազմակերպիչները, նշելով, որ կայանալիք մենահամերգի ժամանակ խաղարկվելու են «Շիրակ Ավիա» ՍՊԸ-ի 6 տոմս ցանկացած ուղղությամբ` մեկ տարվա ընթացքում:
Հատկանշական է, որ սա Տաթև Ասատրյանի երկրորդ համերգն է Թբիլիսիում, այս անգամ կազմակերպիչները խոստանում են ավելի մեծ պարահրապարակ, նոր ծրագիր, անակնկալներ, սիրված հիթեր ու անսահման դրական լիցքեր:
Համերգը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 19:00-ին, Թբիլիսիի մարզահրապարակում:
Տոմսերի գնման համար օգտվել նշված հղումից: