Ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեին Վրաստանում, եթե վաղը լինեին ընտրություններ. NDI-ի հարցումը

ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի հանրային կարծիքի հետազոտության համաձայն, եթե վաղը տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, հարցվածների մեծամասնությունը՝ 20 տոկոսը, կաջակցի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը:

13 տոկոսը հայտնել է, որ ընտրություններին աջակցելու է «Միացյալ ազգային շարժմանը», իսկ «Եվրոպական Վրաստանին» իր աջակցությունն է հայտնել հարցվածների 8 տոկոսը:

5 տոկոսանոց աջակցություն ունի «Լեյբորիստական» կուսակցությունը: Ինչ վերաբերում է «Հայրենասերների դաշինքին» և «Գիրչիին», հարցումների արդյունքում նրանք ստացել են, համապատասխանաբար, 4 և 2 տոկոսանոց աջակցություն:

NDI-ը հանրային կարծիքի հետազոտություն անցկացրել է անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: