Ուսանողները դադարեցրել են հացադուլը

«Գտնում ենք, որ այս պայքարի համար պետք է ուժեր հավաքել, այդ իսկ պատճառով դադարեցնում ենք հացադուլը», — լրագրողների հետ զրույցում հայտարարել են Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի ուսանողները:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթվանից համալսարանում ուսանողները բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով վերանայել բիզնես դպրոց ֆակուլտետի հարցով կայացրած որոշումը։ Համալսարանի ղեկավարությունը որոշել է հիշյալ ֆակուլտետը միավորել նոր ստեղծվող մեկ այլ բաժնի հետ։

Ուսանողները հույս ունեն, որ համալսարանի ռեկտորի հետ կայացած հանդիպման արդյունքում կստեղծվի հատուկ խորհուրդ, որը կքննարկի ու կբավարարի նրանց պահանջները։