Վրաց պատգամավորը ռուս պատգամավորի ուղղությամբ ջուր է լցրել

Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Ակակի Բոբոխիձեն ռուս պատգամավորների ուղղությամբ խորհրդարանի ամբիոնից ջուր է լցրել:  Պատգամավորն իր գործընկերների հետ միասին կանգնած է եղել ամբիոնի մոտ, երբ ռուս պատգամավորներից մեկը ռեպլիկ է բաց թողել: Դրանից հետո, պագամավորը ջուր է լցրել նրա վրա:

Քանի որ խորհրդարանի բարձրախոսներն անջատված են եղել, նրանց խոսակցությունը չի լսվում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Քիչ առաջ էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։