Վրացիներն արտերկրում կես միլիոն լարիից ավելի են ծախսել

2023 թվականի երրորդ եռամսյակում, որն ընդգրկում է հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսները, Վրաստանի քաղաքացիները արտասահման են մեկնել գրեթե 820 հազար անգամ և ծախսել 592,4 մլն լարի։ Տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներից:

Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ արտերկիր մեկնողների ցուցանիշն աճել է 18,2 տոկոսով, իսկ ծախսերը՝ 7,1 տոկոսով։ 2022 թվականի երրորդ եռամսյակի համեմատ այցելությունների թիվն աճել է 21.7 տոկոսով։

2023 թվականի առաջին եռամսյակում երկրից դուրս են եկել 585,8 հազար անգամ և ծախսել 372,5 մլն լարի, երկրորդ եռամսյակում դուրս են եկել 697,8 հազար անգամ և ծախսել 514,3 մլն լարի։

Ի դեպ, այցելու է համարվում 15 տարեկան և ավելի բարձր տարիքի անձը, ով մեկ տարուց պակաս է եղել երկրից դուրս:

Հայաստանը վրացի այցելուների հետաքրքրության կենտրոնում է