Վրաստանը Էլեկտրաէներգիա է արտահանում Թուրքիա և Ռուսաստան

Էլեկտրաէներգետիկ համակարգի առևտրային օպերատորի տվյալներով, Վրաստանը սկսել է Էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա և Ռուսաստան:

Արտահանումը սկսվել է մայիսից և այսօրվա դրությամբ նրա օրական ծավալը Թուրքիայում կազմում է 2,78 մլն կվտ/ժամ, իսկ Ռուսաստանում՝ 2,61 մլն կվտ/ժամ:

Էլեկտրաէներգիայի արտահանումը կապված է Վրաստանի ՀԷԿ-երի արտադրության ավելացման հետ:

Երկրի Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված կանխատեսվող հաշվեկշռի համաձայն, այս տարի Վրաստանից նախատեսվում է 700 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտահանում, որը 4 անգամ պակաս է ներկրումից: Վրաստանին էլեկտրաէներգիայի ներկրում անհրաժեշտ չի լինում միայն մայիս-հուլիս ամիսներին: