Աշխարհի խոշորագույն գարեջրագործական խմբերից մեկը՝ Carlsberg-ը, գնում է վրացական Iberia Refreshments-ը: Ընկերությունը Վրաստանում արտադրում է PepsiCo ըմպելիքներ, ինչպես նաև ներմուծում և բաշխում է դրա արտադրանքը:
Carlsberg-ը հայտարարել է, որ դանիական խումբը ձեռք կբերի հայկական JI Pepsi Cola Bottler Armenia-ն՝ Iberia Refreshments-ի հետ միասին:
Reuters-ի փոխանցմամբ՝ ընկերությունները չեն բացահայտել գործարքի գինը:
Գործարքի ավարտից հետո Վրաստանը և Հայաստանը կդառնան Carlsberg-ի գործառնական շուկաները: Ընկերությունը կստանձնի PepsiCo-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը, վաճառքը և բաշխումը երկու երկրներում:
Iberia Refreshments-ի 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ ընկերության եկամուտը կազմել է 123.6 միլիոն լարի, և այն տարին ավարտել է 2.27 միլիոն լարի վնասով: