Եվրախորհրդարանում տեղի կունենան քննարկումներ և բանավեճեր Վրաստանի հարցով, ինչպես նաև տեղի կունենա բանաձևի քվեարկություն։
Եվրախորհրդարանի օրակարգի համաձայն՝ «Իշխող «Վրացական երազանք» կուսակցության փորձերը Վրաստանում ընդդիմադիր կուսակցություններն արգելելու վերաբերյալ» խորագրով քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին։
Քննարկումները կսկսվեն տեղական ժամանակով 19:00-ին։ Ինչպես նաև, պատգամավորները նշված հարցով բանաձևի քվեարկությունը կանցկացնեն հոկտեմբերի 8-ին։