2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 15 միլիարդ 517 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 7.5 տոկոսով։
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ նշված ծավալից արտահանումը կազմել է 4 միլիարդ 669 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 21.6 տոկոսով), իսկ ներմուծումը՝ 10 միլիարդ 849 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 2.4 տոկոսով)։
Բացասական առևտրային հաշվեկշիռը 2026 թվականի հունվար-հուլիսին կազմել է 6 միլիարդ 180 միլիոն ԱՄՆ դոլար, ինչն արտաքին առևտրաշրջանառության 39.8 տոկոսն է։