Վրաստանի քաղաքացիության վերականգնման վերջնաժամկետը երկարաձգվել է

Վրաստանի նախկին քաղաքացին, որ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից` այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով, իրավունք ունի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը դիմելու Վրաստանի պետական ​​ծառայությունների զարգացման գործակալություն՝ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար:

Համապատասխան փոփոխությունը «Վրաստանի քաղաքացիության մասին»՝ Վրաստանի օրգանական օրենքում արդեն ներառվել է։

Նոր փոփոխությամբ՝ այն Վրաստանի քաղաքացին, որի վերաբերյալ որոշում չի կայացվել մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը` այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու մասին, իրավունք ունի դիմելու գործակալություն՝ Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու խնդրանքով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ի դեպ, մինչ այս փոփոխությունը` դիմելու վերջնաժամկետը սահմանված էր 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։