Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են օտարերկրյա քաղաքացիներ։
Երկրից արտաքսվել է Թուրքիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Կուբայի, Հայաստանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Լիբանանի, Մոլդովայի, Նեպալի, Նիգերիայի, Շրի Լանկայի, Չինաստանի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 67 քաղաքացի։
«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց համար սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։