Իրակլի Կոբախիձեն՝ Ղարիբաշվիլիի նամակի մասին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հավաստմամբ` Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա ընտանիքի անվտանգությունը պաշտպանված է։

Իրակլի Կոբախիձեն նաև հավելել է, որ իրեն անհասկանալի է նախկին վարչապետի հայտարարությունը, քանի որ չի կարող պատկերացնել, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը։

«Պաշտպանված է, ոչ թե` պետք է պաշտպանված լինի, այլ` պաշտպանված է։ Ես երաշխավորում եմ, որ նրա անվտանգությունը պաշտպանված է, դրա համար էլ ինձ անհասկանալի է երեկ հրապարակված այդ նամակը։ Անշուշտ, սկզբից մինչև վերջ ինչպես նրա, այնպես էլ նրա ընտանիքի անվտանգությունը պաշտպանված է։ Սա պետության պատասխանատվությունն է։ Ընտանիքի անվտանգությունը ինչո՞ւ պետք է վտանգի տակ լինի։ Տեսականորեն անգամ չեմ կարող պատկերացնել, թե ինչ ռիսկ կարող է գոյություն ունենալ»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։

Իրակլի Կոբախիձեն նաև չի բացառել, որ Ղարիբաշվիլիի առնչությամբ որևէ նոր մեղադրանք ի հայտ գա, թեև դա էլ չի կարող պնդել․

«Եթե որևէ կոնկրետ անձի նոր մեղադրանք առաջադրվի, դա թափանցիկ է, և հասարակությունը կիմանա դրա մասին, ոչինչ չի թաքցվի։ Այս փուլում որևէ տեղեկություն չունեմ։ Ես գիտակցաբար չափից շատ չեմ հետաքրքրվում այս հարցերով․ իրավապահ մարմիններն իրենց պատասխանատվությամբ պետք է գործեն»,- ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ սոցիալական ցանցում հայտարարություն էր հրապարակել և բացահայտ հակադրվել Բիձինա Իվանիշվիլիին։

Մանրամասները՝ նյութում.

Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի