Վրաստանում բարձր գնաճի պատճառ է նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը

Վրաստանում Ադրբեջանի և Հայաստանի համեմատ ավելի բարձր գնաճ է նկատվել։ Ըստ Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է։

«Գիրչի» կուսակցության անդամ Յագո Խվիչիան Գվենետաձեից հետաքրքրվել է, թե ինչպես է ստացվել, որ Վրաստանում գնաճն ավելի բարձր է, քան ռազմական գործողությունների մասնակից երկրներում:

Գվենետաձեն նշել է, որ Վրաստանում գնաճն ավելի բարձր է՝ պայմանավորված մի շարք գործոններով․

«Վրաստանը զբոսաշրջությունից կախված երկիր է, զբոսաշրջության բարձր ցուցանիշի արդյունքում եկամուտներն աճում էին, մինչդեռ դրա բացակայությունը հանգեցրեց մոտ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի կորստի: Ադրբեջանի և Հայաստանի տնտեսությունները տարբեր են, այդ պատճառով այս երկրներում ինֆլացիա չի գրանցվել»։

Նշենք, որ Ադրբեջանում տարեկան գնաճը կազմել է 10 տոկոս, Հայաստանում՝ 9,6 տոկոս, իսկ Վրաստանում՝ 12,5 տոկոս։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր