Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ հոկտեմբերի 26-30-ը արևմտյան Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կկազմի +25, +30 աստիճան:

Ինչ վերաբերում է արևելյան Վրաստանին, հոկտեմբերի 28-29-ին հնարավոր է որոշ շրջաններում տեղա կարճատև անձրև և ամպրոպ, մնացած օրերին հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կկազմի՝ +19, +24 աստիճան:

Մայրաքաղաք Թբիլիսիում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կկազմի +22, +24 աստիճան: