ԵՄ դեսպանը հետևում է Սաակաշվիլիի առողջական վիճակին

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին։

Ըստ Հերչինսկիի՝ շատ կարևոր է, որ Սաակաշվիլիի իրավունքները լիովին պաշտպանված լինեն։

«Մենք կապի մեջ ենք Սաակաշվիլիի ընտանիքի հետ։ Նրա իրավունքների հարցը բարձրացնում ենք նաև Վրաստանի կառավարության համապատասխան ներկայացուցիչների հետ…»,- ասել է Հերչինսկին։

Ի դեպ, Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ «Էմպաթիա» կենտրոնը եզրակացություն է ներկայացրել, որտեղ ասվում է, որ երրորդ նախագահն ունի ավելի քան 20 ախտորոշում կամ ախտանիշ, որոնք անհամատեղելի են դարձնում նրա ազատազրկումը։

Ըստ «Էմպաթիա»-ի՝ Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ պատրաստված զեկույցը բաղկացած է 194 էջից և 22 հավելվածից։ Փաստաթուղթը պատրաստել է կենտրոնի դատաիրավական փորձագիտական ​​հանձնաժողովը, որում, ըստ «Էմպաթիա»-ի, ընդգրկվել են նաև միջազգային փորձագետներ։

Փորձագետների զեկույցը Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին է. BBC