Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 21

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ 2023 թվականի հունվարի 3-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքով սահմանված վարչական մարմիններում աշխատողների համար արձակուրդ է սահմանվել:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանով վերաարտահանվել է 1,630 մլրդ դոլարի ապրանք, ինչը գրեթե 61 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Թբիլիսիում կանգառների մասին ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտարարման համակարգի ներդրման ուղղությամբ։

Վրաստանում 2023 թվականի հունվարի մեկից «Լիբերթի բանկում» կենսաթոշակային վարկերի առավելագույն շեմ կսահմանվի։ 

«Պետական ​​կրթաթոշակ ուսանողներին» ծրագրի շրջանակներում կրթաթոշակառու ամենաշատ ուսանողները Թբիլիսիի պետական ​​համալսարանից են։

Թբիլիսիի «Ամանորյա գյուղը» կբացվի դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին Օրբելիանի հրապարակում՝ նախագահի նստավայրի հարակից տարածքում։

Եվ վերջում՝ դեկտեմբերի 21-ից 26-ը Արևմտյան Վրաստանում սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։