Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 10

Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության տվյալներով, հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում աճել է շարժիչային յուղերի և ավիացիոն նավթամթերքի ներկրումը:

Ըստ Geostat-ի՝ ներկայումս երկրում միջին աշխատավարձը կազմում է 900 լարի (322 դոլար)։

Վրաստանի վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 9,5 տոկոսով կամ 113,5 լարիով և կազմել 1 304,5 լարի։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցած ֆեմիցիդների (կանանց սպանություն) դեպքերին և նշել, որ այս հարցը պետք է լինի խորհրդարանի ուշադրության կենտրոնում։

Bloomberg Media Studio-ի հետազոտության տվյալներով՝ Վրաստանը ներդրումային հայտնի ուղղություն է և ներդրողների հետաքրքրության մակարդակով 13-րդն է այնպիսի խոշոր միջազգային տնտեսությունների շարքում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը և Մեծ Բրիտանիան։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Ուկրաինայի քաղաքների ռմբակոծմանը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել է ուկրաինական քաղաքների ռմբակոծություններին և ասել, որ ապշած է:

Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը կոչ է անում վրացական իշխանություններին` հստակ գնահատել Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կատարած գործողությունները որպես ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ։

Վերջին տվյալներով` վրացական լարին 0,91 տոկոսով ամրապնդվել է, 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմում է 2,79 լարի, իսկ 1 եվրոյի փոխարժեքը կազմում է 2․71 լարի։

Վրաստանի «Քրեական իրավունքի օրենսգրքում» ավելացվել է նոր դրույթ, որը հանցագործություն է համարում անձին ամուսնություն պարտադրելը և Վրաստան մուտք գործել համոզելը, եթե դրան հաջորդեն երկիր մուտք գործելուն ուղղված կոնկրետ գործողություններ։

Ըստ Վրաստանի «Քրեական իրավունքի օրենսգրքում» նախատեսվող օրենքի նախագծի, առանց համաձայնության հղիության արհեստական ընդհատումը կհամարվի հանցագործություն: