ՀՀ դեսպանը հանդիպել է ֆիննախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավարին

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավար Միխեիլ Մաղլակելիձեին, հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- գրված է հաղորդագրության մեջ։