Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 19

Ֆրանսիայի Արրաս քաղաքում դպրոցի վրա հարձակում գործած անձի հայրը ներկայումս գտնվում է Վրաստանում։

Բաթումիից Կուպատա անունով հայտնի և բոլորի սիրելի շունը մահացել է։

Հունվար-սեպտեմբերին Քութայիսիի միջազգային օդանավակայանը ռեկորդային թվով ուղևորների է սպասարկել. 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվն աճել է 92 տոկոսով։

2023 թվականի հոկտեմբերի 21-ին Սամցխե-Ջավախեթիի Ախալցիխե քաղաքում «Էլկանա» կենսաբանական ֆերմաների ասոցիացիան Ախալցիխեի քաղաքապետարանի և Սամցխե-Ջավախեթիի ուղղությունների կառավարման կազմակերպության հետ համատեղ կանցկացնի «Հացի փառատոն»:

Ալյուրի ներմուծման հարկի բարձրացումից հետո երկրում ցորենը թանկացել է:

2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը 23,5 մլն դոլարից նվազել է մինչև 1,08 մլն դոլար:

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից Հայաստան արտահանումը կազմել է 601 մլն 525 հազար 700 դոլար:

2023 թվականի երրորդ եռամսյակի՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների տվյալներով, Վրաստանում որպես ապաստան հայցող է գրանցվել 221 օտարերկրացի:

Աբխազիան ռուսական աշխարհի մի մասն է, Վրաստանից չվերահսկվող Սոխումիում, «Աբխազիայի և Ռուսաստանի մշակութային-սոցիալական տարածքը» կլոր սեղանի շրջանակներում, հայտարարել է Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան:

Վրաստանի աուդիտի ծառայությունը հրապարակել է «Վրաստանի 2024 թվականի պետական ​​բյուջեի մասին» Վրաստանի օրենքի նախագծի վերլուծությունն ու նշումները:

Սոցիալապես անապահով (նպաստառու) աշխատունակ տարիքի անձինք, որոնք կհրաժարվեն աշխատանքից, հնարավոր է զրկվեն սոցիալապես անապահովի կարգավիճակից:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանում բնակելի տների մեծ մասը՝ 230 հազար 2 տուն, կառուցվել է 1961-1970 թվականներին, որոնց մեծ մասը՝ 59 հազար 518-ը՝ Թբիլիսիում է։