Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 31

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդը կմեկնարկի 2023 թվականի դեկտեմբերի 30-ից և կավարտվի 2024 թվականի հունվարի 14-ին:

Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալների համաձայն, 2023 թվականի 9 ամսում երկիրը զբոսաշրջությունից ստացել է 3,3 միլիարդ դոլարի եկամուտ։

2023 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,1 տոկոս:

Պաշտոնապես հայտարարված տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում տրվել է 8169 շինթույլտվություն (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ 1,1 տոկոսով ավելի):

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներն օկուպացված Սինագուրի (Հարավային Օսիա- խմբ.) գյուղի մոտ ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացու:

«Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի մասնագիտական ​​գործունեությանը միջամտելու փաստի առթիվ երկու անչափահասի մեղադրանք է առաջադրվել:

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում «Շին» բազմազգ փառատոնը կնշվի նոյեմբերի 3-ին:

Վրաստանի վարչապետ Իրակլի  Ղարիբաշվիլին մասնակցել է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը Վրաստանում կազմակերպել էր Թուրքիայի դեսպանությունը։