Երեկվա օրը համառոտ. մարտի 26

Երևանի պետական ​​համալսարանում (ԵՊՀ) վրացագիտության կենտրոն է բացվել:  Բացման արարողությանն իր հայ գործընկեր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, մասնակցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարար Գիորգի Ամիլախվարին:

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեին հեռակա կալանք է սահմանել՝ ազատազրկում:

Թբիլիսիի Նաձալադևիի շրջանի 32-րդ հանրակրթական դպրոցում մարտի 26-ի ժամը 11:00-ին  դասասենյակներից մեկում «պղպեղի սփրեյ» են օդ արձակել։

Վրաստանի Քոբուլեթի քաղաքի հինգ հանրակրթական դպրոցներից աշակերտների տարհանում է իրականացվել:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքը, այսպիսով՝ հաղթահարելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն:

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության առաջնորդները ստորագրություններ են ներկայացրել Վրաստանի նախագահի աշխատակազմ՝ պահանջելով ազատ արձակել անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանիի գլխավորությամբ մարտի 26-ին տեղի է ունեցել Քաղաքացիական հավասարության և ինտեգրման կառավարական հանձնաժողովի նիստ։