Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 12

Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է քննարկել 6 084 քաղաքացիների ստորագրած միջնորդագիրը, որը պահանջում էր արգելել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 9 դատապարտյալի ներում է շնորհել:

Վրաստանի խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորները նախագահական նստավայրում հանդիպել են երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը սեպտեմբերի 12-ին միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցով։

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, ցանկություն կա Չինաստանից Վրաստան օրական ավելի քան 10 չվերթ իրականացնել։

Անակլիայի նախագծով հետաքրքրված են Եվրոպայի և Ասիայի առաջատար միջազգային ընկերությունները, այդ թվում՝ Չինաստանը:

2023-2024 ուսումնական տարին Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի դպրոցի աշակերտները կդիմավորեն նոր դպրոցում: