Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 13

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Վրացական իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների սրման մասին և նշել, որ հնարավորությունների սահմաններում Վրաստանը պատրաստ է իր դերն ունենալ տարածաշրջանում  խաղաղություն ապահովելու համար։

Թբիլիսիի շրջակա օդն առավել աղտոտված է Ռուսթավելի, Մելիքիշվիլի, Ծերեթելի, Քեթևան Ծամեբուլի, Դադիանի պողոտաների և մետրոյի «Իսանի» կայարանի շրջակայքում:

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության մթնոլորտային օդի ստորաբաժանման ղեկավար Նոե Մեգրելիշվիլիի խոսքով, հնարավոր է` երկրում արգելվի հին մեքենաների ներմուծումը։

Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ (PMCG) հետազոտական ​​կազմակերպությունը հրապարակել է Վրաստանի տնտեսության վրա արտագաղթի և տրանսֆերտների ազդեցության վերջին զեկույցը, որից պարզ է դառնում, որ 2010-2020 թվականներին Վրաստանից արտագաղթածների ընդհանուր թիվն աճել է 7 տոկոսով և կազմել 861 հազար մարդ, որը երկրի բնակչության 23 տոկոսն է։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը 2022 թվականի օգոստոսին սպասարկել է ավելի քան 363,8 հազար ուղևորի, ինչը համապատասխանում է նախքան համաճարակը գրանցված տվյալներին:

Ռուսաստանի քաղաքացիներից մի քանիսին` առանց բացատրության, մերժում են մուտք գործել Վրաստանի տարածք:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող կուսակցությունը պատրաստ է 2024 թվականից ընտրություններում լայնորեն կիրառել էլեկտրոնային տեխնոլոգիաները։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) նոտա է ստացել Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասի համաձայնագրի վերաբերյալ։

Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի դե ֆակտո նախագահի «պետական ​​խորհրդական» Կոնստանտին Կոչիևը Ժնևի քննարկումների համանախագահների հետ հանդիպմանն ասել է, որ Հարավային Օսիան մտահոգված է Վրաստանում լայնածավալ զորավարժություններով և համաշխարհային առաջնորդների՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու կոչերով։

Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան ռուսական Sputnik-ին տված հարցազրույցում խոսել է Աբխազիայում հասարակական և միջազգային կազմակերպությունների վրացամետ տրամադրությունների մասին և միջազգային կազմակերպությունների մասին օրենք ընդունելու անհրաժեշտության մասին [օրենք օտարերկրյա գործակալների մասին]։

Լրագրողական էթիկայի խարտիան արձագանքում է լրագրողին կառավարության ասուլիսին մասնակցությունն արգելելու փաստին և հայտարարում, որ հանրային գերատեսչության նման պահվածքն անընդունելի է։