Եվս մեկ տարի ստիպված ենք ապրել որոշ կանոնակարգերով. Գամկղրելիձե

Եվս մեկ տարի ստիպված ենք ապրել որոշ կանոնակարգերով. ևս մեկ տարի պետք է հրաժարվենք հարսանիքներից, մեծ հավաքներից ու միջոցառումներից, — այս մասին PalitraNews-ին տված հարցազրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

Գամկղրելիձեի խոսքով` եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին:

«Բնականոն կյանքին վերադառնալու հետ կապված իմ կանխատեսումը հիմնվում է մի քանի գործոնի վրա: Առաջին՝ կարծում եմ, որ վարակը մոտավորապես մեկ տարում կավարտի իր կենսաբանական ցիկլը և հավանաբար կդառնա սեզոնային վարակ, ինչպես օրինակ գրիպը: Հավանաբար, մեզ անհրաժեշտ կլինի սեզոնային պատվաստում: Եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին», — հայտարարել է Գամկղրելիձեն և նշել, որ այսօր տարվող միջոցառումները՝ կապված դիմակ կրելու, հեռավորության և հիգիենային պայմանների հետ, պարտադիր են: