Զալկալիանին և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

2022 թվականի մարտի 14-ին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Նախարարները խոսել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, Ուկրաինայում ընթացող պատերազմի և դրա հետևանքների մասին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները, այդ թվում՝ Վրաստանի բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակը։

Թուրքական կողմը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ինտեգրմանը՝ դատապարտելով նաև Աբխազիայում անօրինական խորհրդարանական ընտրությունները։