Ախալքալաքի ընտրատեղամասեր օգտագործված կնիքներ են բերվել․ Սամվել Պետրոսյան

22689966_1533908496685345_112337523_o

Ախալքալաքի թիվ մեկ ընտրատարածքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հարաբերական հանգիստ են անցնում, չնայած որոշ միջադեպեր գրանցվել են։

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, հայրենասերների դաշինք»-ից պատգամավորի թեկնածու Սամվել Պետրոսյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ թեև Ախալքալաքիի որոշ ընտրատեղամասերում խախտումներ եղել են, սակայն հույս ունի, որ այդքանով կեզրափակվեն։

«Կան տեղամասեր, որտեղ բերվել են արդեն օգտագործված կնիքներ, թե ինչի վրա են օգտագործվել, չենք կարող ասել։ Կան տեղեր, որտեղ դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել, միայն համապատասխան միջոցներ ձեռնարկելուց հետո են թույլատրել։ Չհաշված երեկ տեղի ունեցած միջադեպերը, երբ քաղաքական տարբեր ուժերի մի քանի ներկայացուցիչ մտել են ընտրատեղամասեր, թե ինչ են ցանկացել անել, չեմ կարող ասել, մեր տղաները նկատել են ու կանխել»,-ասաց Պետրոսյանը։

Այն հարցին, թե արդյոք կա կոնսենսուս «Վրացական երազանքի» և «Հայրենասերների դաշինքի» միջև, Պետրոսյանը պատասխանել է, թե երկուսի ծրագրերում էլ որոշակի նմանություններ կան, երկուսի համար էլ առաջնահերթ են սոցիալական, տնտեսական խնդիրների լուծումը։

«Մեր ծրագրերը տարբերվում են նրանով, որ սոցիալական, տնտեսական խնդիրներից զատ, մենք նաև ցանկանում ենք լուծել ազգային կարևորագույն հարցերը, որոնք այսօրվա դրությամբ կանգնած են մեր ժողովրդի առջև։ Մենք իրար հետ չենք խոսել միասնական թեկնածուի համար, իրենք իրենց թեկնածուն ունեն, մենք` մերը»-ասաց Պետրոսյանը։

Ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ, «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանը նույնպես կարծում է, որ ընտրությունները հարաբերական հանգիստ են ընթանում։

«Ցավոք մենք չենք կարողանում զերծ մնալ խնամի-բարեկամական կոնֆլիտներից, սակայն լավատես եմ, տարեց տարի մենք գնում ենք դեպի քաղաքակիրթ ընտրությունների»,-«Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց Չախալյանը՝ հավելելով, որ ընտրել է կայունության, խաղաղության, Վրաստանի առաջընթացի, տարածաշրջանն առանց բռնությունների ու հալածանքների օգտին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>