Աղմաշենեբելիի պողոտայում լարված դրություն է (Լրացվող)

Թբիլիսիի կենտրոնական՝ Դավիթ Աղմաշենեբելի (uՇինարար) պողոտայում միանգամից երկու ակցիա  է ընթանում:

«Վրացիների քայլերթ» ակցիան, որ  մեկ շաբաթ առաջ մի քանի հազար մարդ էր հավաքել նույն վայրում, այսօր նույնպես անցկացվեց խոստացածի համաձայն՝ չնայած, որ խոսակցություններ կային, թե ակցիան չի կայանալու, քանի որ այդպես է խնդրել երկրի հոգևոր առաջնորդը:

Երկրորդ ակցիայի նախաձեռնողը «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու  էլենե Խոշտարիան է: «Ոչ ռուսական ֆաշիզմին» ակցիայի անցկացման մասին նա օրեր առաջ էր տեղեկացրել՝ «Վրացիների քայլերթը» համարելով ռուսական սադրանք:

Պողոտայում վիճակը լարված է: «Վրացիների քայլերթի» մասնակիցները ջրի շշեր և ձվեր են նետել «Եվրոպական Վրաստան» կուսակցության կազմակերպած ցույցի մասնակիցների ուղղությամբ: Վերջիններս շարունակում են երթը:

Թողնել պատասխան