ԱՄՆ-ում ձերբակալված բռնցքամարտիկը զրկվեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Avtandil-Khurtsidze

Պրոֆեսիոնալ վրացի բռնցքամարտիկ Ավթանդիլ Խուրցիձեն զրկվել է աշխարհի գործող չեմպիոնի տիտղոսից: Այսպիսի որոշում է կայացրել Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունն (WBO) այն բանից հետո, երբ մարզիկը ձերբակալվել էր ԱՄՆ-ում կազմակերպված հանցավոր խմբի հետ համաձայնության մեղադրանքով: Խուրցիձեն 10 օր ունի որոշումը բողոքարկելու համար, այլ դեպքում նա տիտղոսը մեկընդմիշտ կկորցնի: Հուլիսի 8-ին Լոնդոնում պետք է կայանար բրիտանացի Բիլլի Ջո Սոնդեսրի հետ մենամարտը WBO International վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար, սակայն մարտը հանվել է:

Հիշեցնենք՝ Խուրցիձեն մեկն էր այն 33 անձանցից, ովքեր երկու շաբաթ առաջ ձերբակալվել էին Նյու Յորքում և մեղադրվել որպես կազմակերպված հանցավոր խմբի անդամներ: Ձերբակալվածներից 15-ը վրացիներ են: Բռնցքամարտիկը կասկածվում է  ռուսաստանցի  «օրենքով գող» Ռաջեն Շուլայի հետ կապ ունենալու մեջ, ով ըստ մեղադրանքի՝ Բրայթոն-Բիչից Լաս Վեգասում գործող հանցավոր խմբի ղեկավար է:

Ըստ քննության՝ խմբավորումը Նյու Յորքում զբաղվում է ապօրինի խաղերի կազմակերպմամբ: Խմբավորման անդամները նաև փորձել են կոտրել Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ-Սիթի խաղատան համակարգը, բացի այդ, քննությունը տեղեկություն ունի, որ խումբը նպատակ ուներ գիշերային ակումբ բացել, ուր պետք է թմրանյութի առևտուր կազմակերպվեր: Մեղադրանք է ներկայացվել՝ «շորթում», «խարդախություն», «առևանգում» հոդվածներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>