Բոնուսի տրամադրումը կախված կլինի աշխատանքի արդյունքից. Կալաձե

Ելնելով մատուցված ծառայությունների արդյունքներից, ես որոշում կընդունեմ ում և ինչպես պարգևատրել: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Քաղաքապետը հերքել է տարածված տեղեկատվությունն այն մասին, թե հանրային ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան: «Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ»,-ասել է նա:

Քաղաքային իշխանության ղեկավարը ասել է, որ եթե նախկինում աշխատակիցներն աշխատավարձերը, հավելավճարներն ու բոնուսները ստանում էին առանձին, այսուհետ աշխատավարձին կմիանա հավելավճարը։

«Նման փորձ կիրառվում է բազմաթիվ զարգացած երկրներում։ Ինչ վերաբերում է բունուսներին, թե ում և ինչ կերպ կտրվի այն, պարզ կդառնա մատուցած ծառայությունների գնահատականը ականը տալուց հետո»,- Ասել է Կալաձեն:

Թողնել պատասխան